Հասարակություն Պատահարներ 

ՎՏԲ բանկի անփութությունը կարող է քաղաքացու գույքի կորստի պատճառ հանդիսանալ

analitik.am

Creditsnews.am-ին է դիմել մի քաղաքացի , ով ՎՏԲ բանկում ունի վերաֆինանսավորված վարկ։  Նա մեզ հայտնեց , որ 2018թ․-ի հեղափոխությունից հետո , երբ ներել են տույժերը եւ տուգանքները կարողացել է տվյալ բանկի հետ համաձայնության գալ եւ նոր պայմանագիր կնքել, ինչից հետո  պարտաճանաչ կատարել նոր գրաֆիկով  ամենասմյա վճարումները, իսկ մինչ այդ տունը կորցնելու վտանգի առաջ էր կանգնած։

Բայց կորոնավիրուսով պայմանավորված , երբ բանկը տրամադրել էր եռամսյա արձակուրդ, նրան հավաստիացրել էին, որ հանգիստ կարող է վճարումները չանել՝ հետագայում այդ գումարը մնացյալ ամիսների վրա վերաբաշխելու պայմանով։ Իսկ ահա վերջերս ԴԱՀԿ-ից ծանուցում է ստանում, որ գույքը դրվում է աճուրդի , եթե ամբողջ պարտքը միանվագ չվճարի, իսկ երբ նա դիմում է ՎՏԲ բանկին, թե այդ ինչպե՞ս եղավ, չէ՞ որ վարկային արձակուրդ էին տրամադրել , նրան պատասխանում են, որ դա վերաֆինանսավորված վարկերին չի վերաբերվել։

Նա պնդում է , որ իրենք ճշտել են եւ ոչ մեկ չի տեղեկացրել այդ փաստի մասին, ինչպես նաեւ այդ ընթացքում չեն ստացել որեւէ ծանուցում , զանգ , նախազգուշացում ու միանգամից ասյպիսի անհեթեթ պահանջ ներկայացրել, բայց միեւնույն է ՎՏԲ բանկի ղեկավարությունը հրաժարվում է լսել քաղաքացուն՝ պնդելով , թե ծրագիրը մերժում է այլեւս ,եւ չեն ընդունում իրենց մեղավորությունը ՝ քաղաքացուն դնելով անելանելի ու բարդ իրավիճակում։ Մենք նրան խորհուրդ տվեցինք գրավոր դիմել ՎՏԲ բանկի գործադիր տնօրենին եւ նկարագրել իրավիճակը եւ հուսով ենք, որ բանկը խելամիտ կգտնվի եւ կգնա քաղաքացուն ընդառաջ։ Այսպիսի իրավիճակները պետք է բացառվեն վարկային ոլորտից․ բանկերն ու վարկային կազմակերպությունները քաղաքացիների հետ պիտի լինեն առավելագույնս փոխզիջումային , հակառակ դեպքում տվյալ ոլորտի շուրջ ձեւավորված նեգատիվ ընկալումները կհասցվեն վտանգավոր ու անկառավարելի ծավալների։

Նույն շարքից