Միջազգային Քաղաքականություն 

Չավուշօղլուն սպառնում է Եվրամիությանը

analitik.am

 

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ սահմանաի, ապա Թուրքիան էլ պատասխան քայլեր կձեռնարկի։

Չավուշօղլուն այս մասին ասել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելի հետ հանդիպումից հետո Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը մասնավորապես ասել է․ «Եթե Եվրոպական միությունը լրացուցիչ որոշումներ (պատժամիջոցներ) ընդունի Թուրքիայի դեմ, մենք ստիպված կլինենք պատասխան տալ։ Այդ ժամանակ իրավիճակն ավելի կլարվի և դա որևէ օգուտ չի բերի»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել էր, որ Եվրամիությունը կարող է Թուրքիայի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել։

Լը Դրիանը Ֆրանսիայի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ մասնավորապես ասել էր․ «Մեր պահանջով հուլիսի 13-ին ԵՄ նախարարները ժողով են գումարելու, որի օրակարգի միակ թեման Թուրքիայի հարցն է լինելու։ Այժմ Կիպրոսի ինքնիշխանության տակ գտնվող տարածքում նավթի որոնման աշխատանքներ իրականացնելու համար Եվրամությունը Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառում։ Ժողովի ժամանակ կարող է օրակարգ բերվել նոր պատժամիջոցների հարցը»։

ermenihaber

 

Նույն շարքից