Կորոնավիրուս Հասարակություն 

COVID 19-ի դեմ կլինիկական փորձարկումների առաջին արդյունքները հեռու չեն

analitik.am

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շուտով կստանա կովիդ 19 հիվանդության դեմ կլինիկական փորձարկումների առաջին արդյունքը: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրող Գեբրեյեսուսը:

«Համերաշխության փորձարկում» անվանումը կրող ծրագրի մեջ են ընդգրկվել 39 երկրներից 5500 կամավորներ»,- ասել է Գեբրեյեսուսը մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, միջանկյալ արդյունքների պատասխանն իրենք կունենան երկու շաբաթվա ընթացքում:

«Համերաշխության փորձարկում» ծրագիրն իրականացվում է մի քանի ուղղություններով. Ռեմդեսիվիր, մալարիայի դեմ դեղամիջոց, Հիդրոքսիքլորոքվին, ՁԻԱՀ-ի դեղամիջոցներ, Լոպանիվիր-Ռիտոնավիր:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի ղեկավար Մայք Ռայանի խոսքերով, խելամիտ չի լինի այժմ կանխագուշակել կովիդ հիվանդության դեմ պատվաստանյութի ստեծման ժամկետը:

Կազմակերպությունը շարունակում է պաշտպանել Չինաստանից անցյալ տարի տարածված կորոնավիրուսի դեմ պայքարում իր ծավալած գործունեությունը: Ռայընի խոսքերով, իրենք ցավում են բժշկական սարքավորումների փոխանակման դանդաղ ընթացքի համար, ինչի արդյուքում բժշկական մեծաթիվ հաստատություններ ժամանակին զրկված էին պաշտպանիչ միջոցներից:

Ամերիկայի Ձայն

 

Նույն շարքից