Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսով վարակված Բրազիլիայի նախագահը լրագրողների հետ հանդիպմանը հանել է դիմակը

analitik.am

 

Բրազիլիայի մամուլի ասոցացիան հայտարարել է, որ մտադիր է դատի տալ երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուին, քանի որ վերջինս լրագրողների հետ հանդիպմանը հանել է դիմակը: Այս մասին հաղորդվել է կազմակերպության կայքում:

Երեկ՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Բոլսոնարուն հայտարարել է, որ իր կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է։ Այնուամենայնիվ, չպահպանելով սոցիալական հեռավորությանը նա մի քանի մետր հեռանալով լրագրողներից հանել է դիմակը՝ ցույց տալով, որ իրեն լավ է զգում:

Ասոցացիայի հայտարարության մեջ ասվում է, որ նախագահը խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը և, «գործելով հանցավոր ձևով», լրագրողների առողջությունը վտանգի է ենթարկել: Ելնելով դրանից՝ ասոցացիան մտադիր է Բոլսոնարուին դատ տալ։

Նշվում է, որ ի սկզբանե 65-ամյա Բոլսոնարուն ամբողջությամբ հերքել է կորոնավիրուսի գոյությունը, այնուհետև հրաժարվել է միջոցներ ձեռնարկել վիրուսի դեմ պայքարելու համար: Բացի այդ, նա ակտիվորեն քննադատել է COVID-19-ի տարածումը կանխելու նպատակով ներդրված սահմանափակումները:

 

Նույն շարքից