Հասարակություն 

Իմքայլական հայտնի պատգամավորը որոշել է զբաղվել ստորացուցիչ աշխատանքով. «Իրավունք»

analitik.am

«Իրավունք» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` պատգամավոր Վահե Ղալումյանը, որն առավել հայտնի է «Տարվա քավոր մականվամբ», Իջևան քաղաքում «գործ տալով» է զբաղված:

Իջևանյան մեր աղբյուրները հայտնում են, որ Ղալումյանը հատկապես շաբաթ-կիրակի օրերին գնում է Իջևան և փողոցներում գաղտնի շրջում` նկարելով բոլոր նրանց, ովքեր դիմակ չեն կրում: Թե ինչու է պատգամավոր Ղալումյանն այդչափ ստորացուցիչ աշխատանքով որոշել զբաղվել, թերևս անհասկանալի է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից