Միջազգային Քաղաքականություն 

ՄԱԿ-ը Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում ռազմական հանցագործությունների մեջ

analitik.am

 

Սիրիայի կառավարական ուժերը՝ Ռուսաստանի զորքերի աջակցությամբ, Իդլիբում համակարգված հարվածներ են հասցրել քաղաքացիական օբյեկտների վրա: Նման գործողությունները հավասարեցվում են ռազմական հանցագործություններին, ասվում է ՄԱԿ-ի Սիրիայում ռազմական գործողությունների միջազգային հանձնաժողովի կողմից 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի հունիս ամիսների ընթացքում անցկացված հետաքննության արդյունքներում, փոխանցում է Լենտան:

Հուլիսի 7-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ մոտ մեկ միլիոն մարդ ստիպված է եղել փախչել Իդլիբից՝ մանկապարտեզների, դպրոցների և շուկաների վրա հարձակման պատճառով:

Հստակեցվում է, որ ընդհանուր առմամբ հանձնաժողովն արձանագրել է 52 գրոհ, որոնցում մեղադրվում են Ռուսաստանի և Սիրիայի օդատիեզերական ուժերը:

 

 

Նույն շարքից