Իրավական 

Օրենքով գողը 20 տարի շարունակ թալանել է Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդը

analitik.am

 

Օրենքով գող Թենգիզ Դումոևը, ով քրեական աշխարհում հայտնի է որպես Գոչո, մեղադրվում է խարդախության մեջ. Քննիչների խոսքով՝ վեջինս Ռուսաստանի Կենսաթոշակային ֆոնդից գողացել է ավելի քան մեկ միլիոն ռուբլի: Այս մասին հայտնում է «Прайм Крайм»-ը:

Գործակալության տեղեկություններով, Դումոևի դեմ քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետաքննության գլխավոր տնօրինության աշխատակիցների և Կրասնոդարի երկրամասում իրենց գործընկերների նյութերի հիման վրա: Միևնույն ժամանակ, 65-ամյա քրեական հեղինակության դեմ գործը բացվել է անմիջապես երկու հոդվածով:

Դրանցից մեկը Ռուսաստանում ընդունված «Օրենքով գողերի մասին» 210.1 հոդվածն է։ Դրա պատճառը եղել է 90-ականների վերջին տեղի ունեցածը, երբ Դումոևն ապօրինի կերպով երկրորդ կարգի հաշմանդամություն է ձևակերպել իր համար:

Դրա շնորհիվ, օրենքով գողը թոշակ է ստացել ավելի քան 20 տարի՝ մինչև անցած հունիս ամիսը: Դումոևի կողմից կենսաթոշակային ֆոնդին այս ընթացքում հասցված ընդհանուր վնասը գերազանցել է մեկ միլիոն ռուբլին: Այնուամենայնիվ, դեռևս հնարավոր չէ ձերբակալել քրեական հեղինակությանը. ներկայումս նա թաքնվում է Եվրոպայում:

 

Նույն շարքից