Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Չեմ կարող բացառել, որ կարող է գալ նախագիծ, որով դիմակների տուգանքը կկազմի 150 հազար դրամ. իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Նախագիծն այս պահին շրջանառությունից ընդհանրապես հանված է, իսկ կգա, թե՝ ոչ, որևէ մեկը չի կարող սահմանափակել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ խոսելով նախագծի մասին, որի համաձայն դրսում դիմակ չկրելու համար տուգանքը պետք է կազմել 20 հազար դրամ, իսկ փակ տարածքներում՝ 50 հազար:

«Ես չեմ կարող բացառել, որ այդ թվում նաև ձեր խմբակցությունից (ԲՀԿ) որևէ մեկը վաղը կառաջարկի դիմակների տուգանքը սարքել 150 հազար դրամ»,-ասաց նա:

Գաբրիելյանի խոսքերով, այս մասով տարբեր քննարկումներ կան, մի մասը կողմ է տուգանքների բարձրացմանը, մի մասը դեմ է. «Նախագիծը շրջանառությունից հանված է, հետագայում նման նախագիծ կարող է բերվել, թե՝ ոչ, ես չեմ կարող բացառել որևէ մեկի փոխարեն»:

 

Նույն շարքից