Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Արարատ Միրզոյանը զայրացավ, երբ հարց տվեցին իր ապառիկների մասին

analitik.am

 

Այսօր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում զայրացավ, երբ հարց տվեցին իր ապառիկների մասին՝ լրագրողի հարցն անվանելով տափակ:

Երբ Միրզոյանին հարցրեցին ապառիկները մուծելու մասին, արդեն հեռացող ԱԺ նախագահը վերադարձավ ու հայտարարեց. «Ես իմ ապառիկները շարունակում եմ մուծել: Բացեք խնդրում եմ ու տեսեք՝ ես ասել էի, որ մոռացել եմ մեքենայի տուգանքը մուծել, դրա համար են հաշվին կալանք դրել»:

Լրագրողի դիտարկմանը, որ ապառիկների մասին հայտնի է դարձել հենց իր խոսքից, Միրզոյանը պատասխանեց. «Ինչպես բազմաթիվ քաղաքացիներ մուծում են ապառիկ, այնպես էլ անում է ՀՀ քաղաքացի Արարատ Միրզոյանը»:

Ի դեպ, Արարատ Միրզոյանն ու նրա անվտանգության աշխատակիցները շարունակում են կտորից դիմակներ կրել՝ չնայած Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պնդումներին:

Նույն շարքից