Քաղաքականություն 

Հունաստանի խորհրդարանը վավերացրեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը

Ս.թ. հուլիսի 7-ին Հունաստանի խորհրդարանի լիագումար նիստում՝ խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ, վավերացրել է Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև համափարփակ և ընդլայնված գործընկերային համագործակցության համաձայնագիրը:

Նիստը նախագահել է Հունաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Աթանասիոս Բուրասը ՝ «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունից:

Համաձայնագիրը խորհրդարան էր մտել ս.թ. հունիսի 24-ին:

Ս.թ. հուլիսի 1-ին Հունաստանի Խորհրդարանի արտաքին գործերի և ազգային պաշտպանության մշտական հանձնաժողովում, վավերացմանը նախորդել էր համաձայնագրի վերաբերյալ քննարկումներն ու լսումները, որի հիմնական բանախոսներն էին` իշխող «Նոր ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Աթանասիոս Կավվադասը և հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ» կուսակցության պատգամավոր Աթանասիոս /Նասոս/ Եվֆիմիու Աթանասիոսը:

Հանձայնագրին կողմ են արտահայտվել իշխող «Նոր ժողովրդավարություն», հիմնական ընդդիմադիր «ՍԻՐԻԶԱ », «Փոփոխության Շարժում» /Կինիմա Ալաղիս/, «Հունական լուծում» /Էլլինիկի Լիսի/ և «Մերա 25 » կուսակցությունները:

Դեմ է արտահայտվել Հուանստանի Կոմունիստական կուսակցությունը:

Հունաստանում Հայաստանի դեսպանություն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից