Հասարակություն 

Պետդումայի արձագանքը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Էրդողանի մտադրությանը

analitik.am

 

Ռուսաստանի Դաշնության Պետդուման արձագանքել է Թուրքիայի իշխանությունների՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մտադրությանը։

Դուման հարցի շուրջ դիմել է Թուրքիայի խորհրդարանին՝ կոչ անելով խոհեմություն դրսևորել։

Թեմային արձագանքել են ՌԴ խորհրդարանի մի շարք պատգամավորներ։ Մասնավորապես Պետդումայի միջազգային հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին Թուրքիայի իշխանություններին հիշեցրել է, որ  «այդ հարցը չափազանց կարևոր է քրիստոնեական աշխարհի համար»։

Դումայի բոլոր խմբակցությունները Թուրքիայի իշխանություններին կոչ են արել  փոփոխության չենթարկել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որոշումը՝ կապված Սուրբ Սոֆիայի տաճարի հետ։

Ռուս պատգամավորների կարծիքով պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի կանխվի քրիստոնեական աշխարհին հասցվելիք վնասը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխող կուսակցությունը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջին տարիներին մի քանի անգամ օրակարգ են բերել Այա Սոֆիան կրկին մզկիթի վերեծոլու մասին խոսակցությունները՝ դրանք հաճախ վերածելով ընտրություններում իրենց ձայներն ավելացնելու գործիքի։

ermenihaber

 

Նույն շարքից