Քաղաքականություն 

Ուղղակի ֆիզիկական զզվանք եմ ապրում նրանցից. Արման Աբովյան

analitik.am

 

ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է․

«Տեղեկատվական կատաղի պատերազմը, որը անդադար մղվում է մեր հանդեպ իշխանության կողմից՝ չունի ոչ կաննոներ, ոչ էլ բարոյականության սահմաններ։

Ինչքան վարձկան ՊՕԱԿ֊ի «ստատուսչիկ» գոյություն ունի, արդեն երրորդ օրն է, ինչ լկտի և բացահայտ վիրավորանքներով գրոհում է այն մարդկանց, ովքեր ունեն համարձակություն իրենց ձայնը բարձրաձայնել իշխանական աբսուրդի դեմ։

Սրանք այնքան են բարոյապես անջատվել, որ կիրառում են տարատեսակ էժանագին հնարքներ, որպեսզի ինչ որ կերպ լռեցնեն ընդդիմախոսներին։

Մեխանիզմը շատ պարզ է, զանգել, սադրել, սպասել պատասպանի և այդ պատասպանը հրապարակել։
Օրինակ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հեռախոսազրույցի հրապարակումը, կամ Նաիրա Զոհրաբյանի մեսսենջերի զրույցը։

Ի դեպ տիկին Զոհրաբյանի զրույցը հրապարակողները գնացին ամենալկտի ճանապարհով։

Սկզբում աշխարհի ամենաանբարո վիրավորանքները հնչեցրեցին, հետո ձայնագրեցին միայն բնականոն արձագանքի հատվածը ԿՈՆԿՐԵՏ ՍԱԴՐԻՉԻ նկատմամբ և հրապարակեցին։

Ուղղակի ֆիզիկական զզվանք եմ ապրում նրանցից, ովքեր պատվեր կատարելով սկսեցին մանիպուլացնել մարդկանց»։

 

Նույն շարքից