Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին՝ մեր երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում նրա անձնական ներդրման համար:

Նախագահը խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Աբու Դաբիի թագաժառանգ, իր լավ բարեկամ Մուհամմադ բին Զայեդ Ալ-Նահյանին, որի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄԷ-ից Հայաստան ուղարկվեց մոտ յոթ տոննա մարդասիրական օգնություն՝ բժշկական և սանիտարական պարագաներ:

Նախագահը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններին՝ կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված օժանդակության համար:

Խոսելով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ընդգրկուն համագործակ­ցության շարունակական զարգացումը՝ նշելով, որ առկա մեծ ներուժի լիարժեք իրացումը նոր մակարդակի կբարձրացնի երկկողմ հարաբերությունները:

Դեսպան Մուհամմադ Ալ Զաաբին շնորհակալություն է հայտնել համագործակցության համար՝ նշելով, որ բարեկամ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից