Քաղաքականություն 

Լիլիթ Մակունցը՝ իր ղեկավարած խմբակցության «կոճակ սեղմողների», Սիփան Փաշինյանի ու Հակոբ Սիմիդյանի մասին

analitik.am

 

Այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, խոսելով իր ղեկավարած խմբակցության այն պատգամավորների մասին, ովքեր այս ընթացքում երբեք ելույթներ չեն ունեցել հարցեր չեն տվել և պատասխանելով հարցին՝ չունի արդյո՞ք քննադատական վերաբերմունք վերջիններիս նկատմամբ, հայտարարեց, թե իրենք իրենց գործունեության վերաբերյալ միշտ քննադատաբար են մոտենում. «Հասկանալի է, որ դա հանրությանը միշտ չէ, որ տեսանելի է լինում, բայց վստահեցնում եմ, որ անընդհատ վերանայում ենք մեր աշխատանքային մոտեցումները, փորձում ենք լավացնել աշխատելու որակը»:

«Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեությանը, գիտեք, որ նրանց մի մասը գործունեություն է ծավալում նաև համայնքներում ու մարզերում: Եթե օրինակ բերեմ Սիփան Փաշինյանին ու նրա կատարած աշխատանքը Տավուշի մարզում, կարող եմ ասել, որ իրականում նա անում է ավելի շատ բան, քան՝ ներկայացվում է: Մյուս պատգամավորների առնչությամբ, քանի որ գիտեմ, թե ում նկատի ունեք, պետք է առաջին հերթին իրենց ուղղել հարցերը և ստանալ պատասխաններ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է խմբակցության քարտուղարի աշխատանքին, Մակունցն ասաց, որ վերջինս ծավալում է մեծ աշխատանք, գործունեությունը 88 պատգամավորների հետ աշխատանքները համակարգելու հետ է կապված. «Ճիշտ կլինի, եթե ես խոսեմ իմ մասին: Այն, ինչ տեսանելի է մամուլին, ամբողջ կատարված աշխատանքը չէ, բազմաթիվ բաներ տեսանելի չեն: Բայց ես համաձայն եմ նրա հետ, որ պետք է ինքներս մեզ քննադատաբար մոտենանք»:

 

Նույն շարքից