Հասարակություն Տեսանյութեր 

Պորոշենկոն կոտրել է լրագրողների տեսախցիկը /Տեսանյութ/

 

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն կոտրել է «Մեր Կիև» լրատվական ծառայության օպերատորի տեսախցիկը: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ֆեյսբուքում, փոխանցում է Լենտան։

Դեպքը տեղի է ունեցել Կիևում գտնվող Պեչերսկի դատարանի մոտ, որը պետք է ընտրեր Պորոշենկոյի խափանման միջոցը՝ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի տեղակալի ապօրինի նշանակման գործով:

Կադրերում երևում է, թե ինչպես է նախկին նախագահը ողջունում հավաքված աջակիցներին և թափահարում ձեռքերը: Մոտենալով օպերատորին՝ նա ձեռքով հրում է տեսախցիկը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից