Հասարակություն 

ՀՀ անձնագիրը պահպանել է իր դիրքը անձնագրերի համաշխարհային ինդեքսում

 

«Henley & Partners» ընկերությունը հուլիսի 7-ին հրապարակել է անձնագրերի թարմացված ինդեքսը, որը ցույց է տալիս, թե տվյալ երկրի անձնագիր կրողը քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Ըստ այդմ՝ ՀՀ անձնագիրը պահպանել է իր տեղը 80-րդ հորիզոնականում՝ 200 երկրներից բաղկացած ցանկում։ Հայաստանի անձնագիր ունեցող քաղաքացիները, ինչպես և նախորդող երկու եռամսյակներում, առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր։ Այսպիսով, փաստորեն, ՀՀ անձնագրի վարկանիշը չի փոխվել 2020թ․ առաջին երկու քառորդների համեմատ։

Ցանկի առաջատարը շարունակում է մնալ Ճապոնիան։ Այդ երկրի քաղաքացիները կարող են առանց վիզայի այցելել 191 երկիր։ Նշենք, որ 2020թ․ հուլիսի 1-ից Եվրամիությունը վերաբացել է իր սահմանները Ճապոնիայի քաղաքացիների համար։

Առաջատարների ցանկում նախկինի պես տեղ են գտել ԵՄ անդամ երկրները, Մեծ Բրիտանիան, Սինգապուրը, ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կանադան։ Իսկ Աֆղանստանը, Իրաքը և Սիրիան զբաղեցնում են ամենավերջին հորիզոնականները։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից