Իրավական 

Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց. Նա պատմեց, թե ինչ պայմաններում են իրեն բերման ենթարկել

 

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ է արձակվել:

Սամսոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դիմակն իջեցրած ծխելիս է եղել հետո ծխախոտը նետել է աղբամանն ու հենց այդ պահին ոստիկանը մոտեցել է իրեն:

Սամսոնյանի խոսքերով, այդ ընթացքում, երբ ոստիկանը պահանջել է անձը հաստատող փաստաթուղթ, իրեն է մոտեցել մի ալեհեր մազերով «նիկոլփաշինյան». «Նա ինձ ասաց՝ էտ ով ա սուտասան, ինչից հետո ագրեսիվ ձևով հարձակվում էր ինձ վրա:

Ի դեպ, նա առանց դիմակ էր:

Ես ասացի, որ Նիկոլն է սուտասան: Դրանից հետո, ոստիկանության կապիտանը լուռ կանգնած հետևում էր, թե ինչպես է սադրիչն ավարտին հասցնում իր սկսածը: Ես որևէ բան չեմ ասել: Դրանից հետո, առանց որևէ բան ասելու, ինձ բերման ենթարկեցին»:

Սամսոնյանը նշեց, որ ոստիկանությունն այսօր դարձել է Նիկոլ Փաշինյանի ոտքի տակի սրբելու շորը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից