Հասարակություն 

Թուրքիան սահմանափակել է Սիրիայի քրդական բնակավայրերի ջրամատակարարումը

 

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Թուրքիան սահմանափակում է Եփրատ գետից դեպի Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններ ջրամատակարարումը։ Այդպիսով Արաբական Հանրապետության հարյուրավոր բնակիչներ զրկվում են էլեկտրաէներգիայի և գյուղատնտեսության ոլորտում օգտագործվող ջրի պաշարներից։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Սիրիական խոշորագույն Տաբկա ջրամբարում ջրի մակարդակի նվազման հետևանքով  սահմանափակվել է նաև էներգամատակարարումը, ինչի պատճառով տուժել են հարյուրավոր բնակավայրեր։

Թեմային անդրադարձած «Ալ Արաբիա» համաարաբական հեռուստաալիքը հիշեցնում է, որ Թուրքիան բարդ հարաբերությունների մեջ է հատկապես Սիրիայի հյուսիսարևելյան շրջանների քուրդ բնակչության հետ։ 2019թ․ Թուրքիան այդ տարածաշրջանի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի» դեմ ձեռնարկել էր «Խաղաղության աղբյուր» ռազմագործողությունը։

Նշենք, որ 2020թ․ մարտին մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ էին Թուրքիային զերծ մնալ Սիրիայի հյուսարևելյան շրջանների ջրամատակարարումը դադարեցնելուց, քանի որ ջրի պակասը, ի թիվս այլոց, կարող է խոչընդոտել տարածաշրջանում կորոնավիրուսի համավարակի դեմ արդյունավետ պայքարին։

Հիշեցնենք, որ Թուրքիան, Սիրիան և Իրաքը դեռևս 1950-ական թվականներին սկսեցին մշակել հատուկ նախագծեր՝ Եփրատի ջրերը համատեղ օգտագործելու նպատակով։ 1960-ականների կեսերին Թուրքիան և Սիրիան համատեղ կառուցեցին Քեբան և Տաբկա ջրամբարները, իսկ 1973թ․ դրանք շահագործման հանձնվեցին։

Սակայն շահագործման ընթացքում դեպի Սիրիա և Իրաք ուղարկվող ջրի ծավալները սկսեցին նվազել, ինչը հիմք դրեց կողմերի միջև տարաձայնություններին։ 2009թ․ Թուրքիայի և Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի միջև կնքվեցին նոր պայմանագրեր, որոնք վերաբերում են նաև Եփրատի ջրերի օգտագործմանը։

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից