Հասարակություն 

Այս ամենին մենք հասել էինք ներքին միասնականությամբ՝ Քոչարյան, Վազգեն և Սերժ Սարգսյաններ, Օսկանյան, Դարբինյան. Նախկին վարչապետ

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը լուսանկար է հրապարակել իր էջում ու գրել.

«1998 թիվ, սեպտեմբերի 8, Բաքու: Ալիև-ավագը ոչ միայն համակերպվել էր այն մտքի հետ, որ Ղարաբաղյան հարցի փուլային լուծում չի լինելու, այլև մեր ագրեսիվ դիվանագիտության շնորհիվ միջազգային գործընկերների ճնշման տակ ստիպված էր ՀՀ վարչապետի հետ քննարկել Հայաստանի մասնակցությունը տարածաշրջանային տրանսպորտային համակարգերին: Այս ամենին մենք հասել էինք ներքին միասնականությամբ՝ Քոչարյան, Վազգեն և Սերժ Սարգսյաններ, Օսկանյան, Դարբինյան:

Ըստ որում, ներքին քաղաքականությանն առնչվող գրեթե բոլոր հարցերում Վազգենի ու Սերժի հետ ունեցել եմ հակառակ մոտեցումներ (Կառավարության՝ ռեֆորմներին վերաբերող անկյունաքարային հարցերում նրանք միշտ դեմ էին քվեարկում, Քոչարյանն էլ իրենց էր պաշտպանում, արգելակում էին ամեն կերպ զարգացման՝ իմ թիմի տեսլականի իրականացումը):

Ալիև-կրտսերը հիմա հոխորտում է միայն այն պատճառով, որ զգում է մեզանում միասնականության բացակայությունը: Կառավարող թիմը՝ Փաշինյանի գլխավորությամբ պարտավոր է այդ միասնականությունը վերականգնել: Դա միակ ձևն է հոխորտանքներին արժանապատվորեն պատասխանելու»:

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից