Հասարակություն 

Դեղատներն օրենքով կպարտավորվեն լուծել խաչմերուկների մոտ իրենց պատկանող կանաչ խաչերի խնդիրը

 

Այսօր՝ հուլիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Նախագիծը հեղինակել են պատգամավորներ Մխիթար Հայրապետյանը, Նիկոլայ Բաղդասարյանը և Նարեկ Զեյնալյանը:

Եթե դեղատունը կահավորումն առաջին անգամ չի համապատասխանեցնում կառվարության որոշման սահմանված չափանիշներին, կատարվում է նախազգուշացում, եթե 30 օրվա ընթացքում համապատասխանեցում չի կատարվում, տեսչությունը տուգանում է, տալիս ևս 30 օր, եթե ևս 30 օրվա ընթացքում ուղղումները չեն կատարվում, տեսչություն հնարավորություն է ունենում դիմել համապատասխան լիցենզավորման մարմին, որպեսզի կասեցվի դեղատան գործունեությունը, եթե դրանից հետո էլ չի կատարվում, դադարեցվում է դեղատան լիցենզավորումը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց միաձայն՝ 86 կողմ ձայնով:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից