Կորոնավիրուս Հասարակություն 

Տեղեկություններ եմ ստանում, որ հարազատներ կորցրած քաղաքացիներին առաջարկում են մահը գրանցել իբր կորոնավիրուսից մահ. Իմքայլական պատգամավոր

 

Վերջերս տեղեկություններ եմ ստանում այն մասին, որ քաղաքացիները, ովքեր կորցրել են հարազատներ, զանգեր են ստանում, առաջարկություն է լինում, որ հարազատի մահը գրանցվի իբր կորոնավիրուսից մահացած: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Մի քանի այդպիսի դեպքով փորձել եմ ճշտումներ անել, սակայն չի ստացվել: Պարզվել է, որ մի հատ զանգ է եղել, կամ չի էլ եղել: Ես այստեղ տեսնում եմ որոշակի հնարավոր միտումներ, որոշակի սադրանքներ:

Ես կոչ եմ անում մեր ազգաբնակչությանն ու խնդրում, եթե կլինեն նման դեպքեր, այդ մասին հայտնել ոստիկանությանը և տեղեկացնել այդ հանգամանքների մասին, որպեսզի մենք հնարավորություն ունենանք տեղում ստուգելու այդ տեղեկատվությունը, թե ովքեր են փորձում նման ստահոդ տեղեկություններ տարածել կամ ինչ-որ քաղաքական նպատակներ հետապնդել»,-ասաց նա:

«Նաև ես խնդրում եմ ուշադիր լինել Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին այս հանգամանքների ու փաստերի նկատմամբ»,-հավելեց նա:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից