Հասարակություն Տնտեսություն 

Արցախի նախագահն այցելել է նորաբաց գործարան

Հանրապետության նախագահն այցելել է խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 8-ին այցելել է մայրաքաղաքում «Ստարտափ սերվիս» ՍՊ ընկերության խմելու ջրի շշալցման նորաբաց գործարան և պահածոների արտադրությամբ զբաղվող «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ:

Երկու ընկերությունների պատասխանատուները նշել են, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն հանդիսանում է Պաշտպանության բանակը, ինչը հնարավոր է դարձել հանրապետության նախագահի մոտ վերջերս այդ կապակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունից հետո: Արդյունքում «Ստարտափ սերվիս» ՍՊԸ-ն ստեղծել է 15 նոր աշխատատեղ՝ միջինը 80 հազար ՀՀ դրամ աշխատավարձով, իսկ վերջին մեկ տարում չգործած «Տրիումֆ գրուպ» ՍՊԸ պետական աջակցության շնորհիվ վերականգնել է արտադրական գործունեությունը՝ մթերելով տեղական գյուղմթերքը և ապահովելով ավելի քան 120 աշխատատեղ՝ 100 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Երկրի ղեկավարը կարևորել է այդ ընկերությունների գործունեությունը Արցախի տնտեսության աշխուժացման համատեքստում և հավաստիացրել, որ կառավարությունն իր ամբողջ գործիքակազմով շարունակելու է աջակցել բոլոր տնտեսվարող սուբյեկտներին:

Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից