Հասարակություն 

Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով ալիքների հեռարձակումը

Ucom -ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով այս պահին խաթարվել է թվային ցանցով մարզային բոլոր, ինչպես նաև հանրապետական ու մայրաքաղաքային որոշ ալիքների հեռարձակումը: Այս մասին տեղեկանում ենք  «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ ֆեյսբուքյան էջից։

Աղբյուրը փոխանցում է, որ աշխատանքներ են տարվում տեխնիկական խնդրի վերացման ուղղությամբ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն էլ «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ Յուքոմի հետ կապված տեխնիկական խնդիր կա, որը այս պահին լուծվում է:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից