Հասարակություն 

Վերաքննիչը որոշել է բեկանել Ծառուկյանին չկանալավորելու մասին որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանը  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ ուղարկեց նոր քննության:  Այսինքն՝  բավարարեց դատախազության բողոքը։

Գագիկ Ծառուկյանին  կալանավորելու որոշում, սակայն, չի կայացվել։ Այս մասին Ա1+-ին  հայտնեց Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Սամվել Դիլբանդյանը։

Փաստաբանը նշեց, որ դատարանը իրենց տեղյակ չի պահել վճռի հրապարակման ժամի մասին, իրենք վճռի մասին կցկտուր տեղեկություններ ստացել են միայն դրա հրապարակումից հետո։ Իրենց դիմումի մասով դատարանի որոշման վերաբերյալ Դիլբանդյանը տեղեկատվություն չուներ, ասաց՝ վճռին ծանոթանալ չի հասցրել։

Հիշեցնենք,  Դատախազությունից բացի պաշտպաններն էլ  էին բողոք ներկայացրել։ Նրանց բողոքը վերաբերում էր առաջին ատյանի դատարանի կողմից Ծառուկյանի մեղադրանքը հիմնավոր ճանաչելուն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելը կազմակերպելու համար։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից