Հասարակություն 

Մոսկվա-Երևան չարտերային չվերթը՝ հուլիսի 9-ին

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունից տեղեկացնում են, որ ս/թ․ հուլիսի 9-ին (ժամը՝ 12։40-ին) «S7» ընկերությունը «Դոմոդեդովո» օդանավակայանից կիրականացնի Մոսկվա-Երևան չարտերային չվերթը:

Աղբյուրը հայտնում է, որ տոմսերն ազատ վաճառքի սկզբունքով կարելի է ձեռք բերել առցանց տարբերակով www.S7.ru կայքից կամ ընկերության օդանավակայանի տոմսարկղից (երրորդ մուտքի հարևանությամբ)։

Ավիաընկերության փոխանցմամբ, տոմսի արժեքը՝ սկսած 8 հազ․ ռուբլուց: Չվերթի հետ կապված բոլոր հարցերով անհրաժեշտ է դիմել ավիաընկերությանը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից