Հասարակություն Պատահարներ 

«Ամերիաբանկ»-ում հերթական խոշոր չափի կեղծ եվրոներ են փոխանակել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նշված մասնաճյուղում խոշոր չափի եվրո անվանական արժեքով թղթադրամներ փոխանակելու փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, մի քանի օր անց նշված մասնաճյուղի պատասխանատուները հայտնաբերել են, որ թղթադրամները կեղծ են եղել և այդ մասին «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի իրավական հարցերով տնօրենը տեղեկացրել է ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կեղծ եվրոները բանկում փոխանակած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ ծառայություն ահազանգ էր ստացվել «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գտնվող «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող բանկի մասնաճյուղում մի քաղաքացի խոշոր չափի եվրո է փոխանակել:

Նշված վայր էին մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ովքեր պարզել էին, որ անհայտ անձը մոտ 2 մլն 950 հազար ՀՀ դրամ արժողության եվրո տեսակի դրամ է փոխանակել և բոլոր եվրոները եղել են կեղծ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից