Բարի օր Հասարակություն 

Ո՞րն է UCOM-ի խափանման պատճառը

Analitik.am-ի տեղեկություններով,  UCOM-ի տեխնիկական խնդիրների պատճառը եղել է մարդկային գործոնը․ նախկին տնօրենի և նրա թիմը կազմակերպությունից հեռանալուց հետո որոշակի կարգավորումներ են փոխել ցանցում և, մասնագիտական բառերով ասած, բոմբեր դրել համակարգում, ինչի միջոցով էլ այժմ կարողանում են ցանցի ներսից խափանումներ առաջացնել։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ նախորդ ամիսների ընթացքում խափանումներ եղել են նաև երկու մարզերում՝ Արմավիր և Շիրակ, որոնք արագ վերականգնվել են։ Այսօրվա խափանումը խոշորագույններից է։

Մեր տեղեկություններով, ընկերությունում տարբեր բաժիններում տեղի է ունեցել նաև տվյալների կորուստ կամ ջնջում, ինչը ևս վերականգնվել է։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ նշված դեպքերի առիթով ընթանում են թե ծառայողական քննություններ, և թե աշխատում է ոստիկանությունը։

Նշենք, որ UCOM-ը հայտարարություն է տարածել, ըստ որի կատարվում են աշխատանքներ խափանված ցանցը վերականգնելու ուղղությամբ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից