Հասարակություն Սպորտ 

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի անդամներից մեկի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտնել է, որ հավաքականի անդամների թեստավորումների արդյունքներից մեկը դրական է եղել: Դրական թեստ ունեցող մարզիկը կրկնակի թեստ կհանձնի, իսկ մյուսները կմասնակցեն հավաքի, որը մեկնարկել է այսօր՝ Ծաղկաձորում: Եթե մարզիկի երկրորդ թեստի պատասխանը բացասական լինի, նա նույնպես կմիանա հավաքին:

Նշենք, որ 3-ամսյա դադարից հետո ըմբիշներն առաջին անգամ են հավաք կազմակերպում: Մինչ այս, ինչպես ազատ, այնպես էլ հունահռոմեական ոճի ըմբիշները մարզվում էին բացօթյա պայմաններում, անհատական ծրագրով, առանց գորգային մարզումների:

Հուլիսի 15-ից Ծաղկաձորում երկշաբաթյա հավաք կսկսի նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:  Հունահռոմեականները նույնպես կթեստավորվեն նախքան մարզաբազա մեկնելը: Երկու հավաքականների հավաքները կանցկացվեն  մեկուսացված պայմաններում:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից