Հասարակություն Պատահարներ 

Խոշոր հրդեհ Արմավիրի մարզում. հրշեջներն ու քաղաքացիները 2 ժամ է, պայքարում են կրակի տարածման դեմ

Արդեն 2 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական մի քանի մարտական հաշվարկ Երևան-Արմավիր ավտոճանապարհին աշխատանքներ են կատարում դաշտերում առաջացած հրդեհի մարման ուղղությամբ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջներին օգնում են քաղաքացիները և նրանց հաջողվել է կրակի տարածումը վերցնել իրենց վերահսկողության տակ ու, ըստ նախնական տեղեկությունների, հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Հրդեհի պատճառը պարզվում է:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից