Կորոնավիրուս Քաղաքականություն 

«Կանաչ ցուցակում» չգտնվող ԵՄ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել Վրաստան 14 օր կարանտինում գտնվելուց հետո

Այսօր կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետի մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին հայտնել է, թե ինչպես է իրականացվելու այն երկրների քաղաքացիների մուտքը երկիր, որոնք չեն ընդգրկվել այսպես կոչված «Կանաչ ցուցակում» կամ որոնց համար տարբեր սահմանափակումներ են սահմանվել. նրանք կկարողանան մուտք գործել՝ ենթարկվելով Վրաստանի կողմից սահմանված 14 -օրյա կարանտինին:

«Այն երկրների համար, որոնք չեն բացել  սահմանը Վրաստանի համար, ներկայիս ռեժիմը պահպանվում է: Այն երկրների քաղաքացիներ համար, որոնք Վրաստանը մտցրել է այսպես կոչված «Կանաչ ցուցակ», նկատի չունենք Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, կամ էլ տարբեր տեսակի սահմանափակումներ են կիրառել, նրանք կկարողանան մուտք գործել Վրաստան ՝ ենթարկվելով  14-օրյա պարտադիր կարանտինի, որի ծախսերը հոգալու են հենց իրենք»,- ասել է Չիկովանին:

Պաշտոնյայի հայտարարությամբ՝ Վրաստանը վերոնշված երկրներից բացի սահմանը բացելլու հարցով բանակցություններ է վարում այլ երկրների հետ:

«Որոշ երկրներ, ինչպիսիք են Իտալիան, Կիպրոսը, Իսլանդիան և Սլովենիան, պատրաստակամություն են հայտնել բացել սահմանները՝ Վրաստանի քաղաքացիների համար հատուկ սահմանափակումների ներդրմամբ: Մասնավորապես, այս երկիր ժամանող անձինք պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտին»,- հավելել է Իրակլի Չիկովանին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից