Միջազգային Քաղաքականություն 

Իրանում բնակվող արտասահմանցի լրագրողներ նամակ են հղել ՄԱԿ-ի ԱՆ-ին պահանջելով չեղարկել պատժամիջոցները

Իրանում բնակվող արտասահմանյան լրատվամիջոցների մի շարք լրագրողներ բողոքել են Իրանի ժողովրդի դեմ շարունակվող ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իրանում բնակվող արտասահմանյան լրատվամիջոցների մի 46 լրագրողներ  արաբերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներով նամակ հղելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին և հայտարարել, որ կորոնավիրուսի պանդեմիայի տարածման պայմաններում կառավարությունների և ժողովուրդների պատմական պարտականույնուն ունեն լավագույն բուժումը և լուշումը գտնել մարդկության փրկության համար:

Արտասահմանցի լրագրողներն անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի  սահմանած դաժան պատժամիջոցներին հստակեցրել են, որ ԱՄՆ-ի պատմության ընթացքում նման պատժամիջոցներ չեն սահմանվել և Իրանի ժողովրդի դեմ սահմանված դաժան պատժամիջոցները նրանց զրկել է «ապրելու իրավունքից», որը նշված է 1948 թ. դեկտեմբերի 10-ին հաստատված մարդու իրավունքների հռչակագրում:

Լրագրողները և գրողները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են արել կատարել իր պատմական, իրավական և հումանիտար պատասխանատվությունը և Իրանի կալանավորված ակտիվներն ազատելու ուղղությամբ ճնշում գործադրել ԱՄՆ կառավարության վրա, որպեսզի Իրանի կառավարությունը կարողանա  գնել դեղեր, սնունդ և անհրաժեշտ սարքավորումներ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից