Միջազգային Քաղաքականություն 

Տա Աստված՝ Սբ․Սոֆիան շուտ դառնա մզկիթ․իշխող կուսակցության փոխնախագահ

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն անդրադարձել է վերջին օրերին Ստամբուլի բյուզանդական Սուրբ Սոֆիայի (Այա Սոֆիա) տաճարի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։

Խոսելով Թուրքիայի Պետական խորհրդի՝ Այա Սոֆիայի կարգավիճակի մասին առաջիկա օրերին հրապարակելիք որոշման մասին՝ Քուրթուլմուշն ասել է․ «Տա Աստված՝ հնարավորինս շուտ բացվի (որպես մզկիթ)։ Եթե ինձ հարցնեք, կասեմ՝ թող այսօր ևեթ բացվի։ Այս պահին գործը գտնվում է բարձրագույն դատարանում (Պետական խորհուրդ)։ Տա Աստված՝ դատարանը դրական որոշում կայացնի։ Սպասում ենք, որ Այա Սոֆիան կբացվի աղոթքների համար»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի բարձրագույն վարչական դատարանին (Danıştay) հայց էր ներկայացվել՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի վերածելու մասին 1934թ․ նոյեմբերի 24-ի որոշումը չեղարկելու և տաճարը մզկիթի վերածելու պահանջով։ Հուլիսի 2-ին կայացած նիստում դատարանը սահմանել էր, որ Սուրբ Սոֆիայի վերաբացումը օրինական է և ենթակա է Թուրքիայի նախագահականի որոշմանը։ Գործի վերաբերյալ դատարանի վերջնական որոշուը կհրապարակվի նիստից երկու շաբաթ անց։   

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից