Առողջապահություն Կորոնավիրուս Հասարակություն 

Գորիս համայնքում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելանում են

Գորիսի համայնքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Գորիս համայնքի հարգելի բնակիչներ,
Ցավով պետք է արձանագրենք, որ համայնքում կորոնավիրուսով վարակվածության դեպքերն ավելանում են։ Հաշվի առնելով, որ արձանագրված դեպքերի շրջանակն օր օրի ավելանում են, վաղվանից Գորիս համայնքի ենթակայության բոլոր մանկապարտեզները 14 օր չեն գործելու։

Հարգելի բնակիչներ,
Եվս մեկ անգամ խնդրում ենք առավելագույնս հետևել ինքնամեկուսացման կանոններին։ Հանրային, սպասարկման ոլորտների կազմակերպիչներին ևս հորդորում ենք հատուկ միջոցառումներ իրականացնել տարածքում առավելագույն անվտանգություն ապահովելու համար։

Հարգելի քաղաքացիներ
Անհրաժեշտ է՝
1) Խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
2) Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկային ծալքի հատվածով (ոչ դաստակով),
3) Օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
4) Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
5) Կրել դիմակներ և ձեռնոցներ։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից