Հայաստան Քաղաքականություն 

Հրեշին մի համոզեք, որ 2018-ին իր կողմից եք եղել, մի փորձեք նրա հետ սիրախաղ տանել, նա դրանից միայն էլ ավելի է «ոգևորվում». Արմեն Աշոտյան

Կրկնում եմ՝ կրթության ոլորտի ապազգայնացման ծրագրերի մեջ մի փնտրեք որևէ կրթական հիմնավորումներ, մասնագիտական նպատակահարմարություն, ոլորտային քաղաքականություն։

Ձեզ կհրամցնեն տեխնոկրատական լոլոների ծաղկեփունջ՝ քողարկելու համար բուն ստոր նպատակները։

Այն, ինչ անում են կրթության համակարգի միջոցով, ազգային ինքնության դեմ մարտնչող, կոսմոպոլիտ-անհայրենիքների շարունակական դիվերսիաների նոր փորձեր են։

Իսկ որոշ եկեղեցականների պահվածքն այս հարցով տարակուսելի է։ Հրեշին մի համոզեք, որ 2018-ին իր կողմից եք եղել, մի փորձեք նրա հետ սիրախաղ տանել, նա դրանից միայն էլ ավելի է «ոգևորվում»։

Ձեր և եկեղեցու պատիվը շատ ավելի բարձր է։

Ցավ է ինձ համար եկեղեցուն խնդրողի դերում տեսնելը...

Արմեն Աշոտյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից