Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Սպիտակ տունը դպրոցների վերաբացում է պահանջում՝ անկախ վարակվածների թվի աճից /Տեսանյութ/

Նյու Հեմփշիրում սոցիալական հեռավորության պահպանման նպատակով լեռան գագաթին ավարտական միջոցառման անցկացումը համավարակի ընթացքում ԱՄՆ-ի դպրոցների յուրօրինակ նախաձեռնություններից միայն մեկն է:

Սակայն անկախ հանգամանքներից` ԱՄՆ-ում դպրոցները կարող են շուտով վերաբացվել: Նախագահ Թրամփը պահանջում է, որ դպրոցները ժամանակին վերաբացվեն օգոստոս կամ սեպտեմբեր ամիսներին:

«Մենք ճնշում ենք կիրառելու նահանգապետերի և մյուսների վրա, որպեսզի դպրոցները վերաբացվեն»,- ասել է նա:

Դպրոցները տնտեսության վերաբացման շուրջ նախագահի ծրագրի մի մասն են, քանի որ երեխաների վերադարձը դպրոց ծնողներին թույլ կտա վերադառնալ աշխատանքի:

Նախքան ամառային արձակուրդը կարանտինի պայմաններում առցանց ուսուցմանն է մասնակցել ԱՄՆ-ի մոտ 50 մլն աշակերտ:

ԱՄՆ-ի Մանկաբույժների ակադեմիան քաջալերում է երեխաների վերադարձը դպրոց` որոշ սահմանափակումներով: Խորհուրդ, որի հետ համամիտ են նաև վարակիչ հիվանդությունների մասնագետները:

«Մեզնից շատերը կարծում են, որ անհրաժեշտ է վերաբացել դպրոցներն այս աշուն, սակայն պետք է այդ անելու ուղիներ գտնենք: Հարկավոր է դա զգուշորեն անել»,- ասում է Վանդերբիտի բժշկական համալսարանից Ուիլլիամ Շաֆները:

Սակայն Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտի հետազոտության համաձայն ծնողների միայն 20% է ապահով զգում երեխաների դպրոց ուղարկելու հարցում:

«Դպրոցների վերաբացման որոշումը միայն նահանգապետերինը, տնօրեններինն ու ուսուցիչներինը չէ: Որոշմանը պետք է մասնակցեն նաև ծնողները և վստահ լինեն, որ դպրոցները կարող են ապահովել իրենց երեխաների ապահովությունը»,-ասում է Ամերիկյան ձեռնարկությունների ինստիտուտից Ջոն Բեիլին:

Մինչ կորոնավիրուսը երեխաների մոտ հազվագյուտ դեպքերում է հիվանդության պատճառ դառնում, մտավախությունն այն է, որ վերջիններս կարող են այն տարածել ընտանիքի անդամների շրջանում:

Դաշնային կառավարությունը ապրիլին դպրոցներին 13 մլրդ. դոլար գումար էր տրամադրել ապահով կերպով առցանց դասերի կազմակերպման համար: Սակայն պարզ չէ, թե արյդոք այն նախատեսում է դպրոցներին օգնել վերաբացման գործում:

Ամերիկայի Ձայն

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից