Հայաստան Քաղաքականություն 

Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Նոր Հայաստանը կառուցվում է ջհանգիրյանների, խառատյանների, ղալումյանների և մյուսների «տոհմական կալվածքների» համար, ՏՄՊՊՀ-ի նոր թեկնածուն` Կարեն Սեդրակյանը, որը երեկ ընտրվեց ԱԺ-ի կողմից, Գագիկ Ջհանգիրյանի փեսան է՝ նրա փոքր դստեր` Լիլիթի ամուսինը։

Ջհանգիրյանի որդին էլ ամուսնացած է Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ, նա էլ պատրաստվում է դառնալ ՍԴ դատավոր, ինչպես ասում են` բախտի տերը թաղեմ»,- ասաց ԱԺ պատգամավորը` տեղեկացնելով, որ «գործին»  մասնակցություն է ունեցել նաև «Իմ քայլում» «ասող», Կարեն Սեդրակյանի մտերիմ ընկեր, Նիկոլ Փաշինյանի աջ ձեռք Հակոբ Սիմիդյանը, որն էլ իր հերթին Լյուդմիլա Սարգսյանի փեսան է։

Ժամանակին ՀԱԿ ցուցակով պատգամավոր դարձած և միմյանց կողքի նստող պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը գաղափարական ընկերներ էին, այդ հիմա է տիկին Լյուդմիլան հայտնվել ԲՀԿ-ի ավագանու ցանկում, իսկ Ջհանգիրյանը՝ իմքայլականների շրջանում։ Թեև, ասում են, տիկին Լյուդմիլան ԲՀԿ ավագանու կազմից դուրս գալու ծրագրեր ունի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից