ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տիկնոջ՝ Մելանյա Թրամփի փայտե քանդակը, որը 2019 թվականին հայտնվել է Սլովենիայում՝ իր հայրենի Սեվնիցա քաղաքի մոտակայքում, այրել են: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով քանդակի հեղինակ Բրեդ Դաունիին։
Դեպքի մասին ոտիկանությունը տեղեկացել է հուլիսի 5-ին, ինչի կապակցությամբ քննություն է սկսվել: Այրված քանդակը հանվել է այն վայրից, որտեղ տեղադրված է եղել: Վանդալիզմի պատճառը դեռ հաստատված չէ: