Հասարակություն Տեսանյութեր 

Պարող ռոբոտները փոխարինել են մարդկանց բեյսբոլի խաղի ժամանակ /Տեսանյութ/

analitik.am

 

Պարող ռոբոտները փոխարինել են մարդկանց Ճապոնիայում անցկացվող Nippon բեյսբոլի խաղի ժամանակ: Համապատասխան տեսանյութը հայտնվել է «The Guardian Sport»-ի YouTube ալիքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ վերոնշյալ նախաձեռնությունը պատկանում է ճապոնական «Fukuoka SoftBank Hawks» թիմին:

Ռոբոտների հայտնվելը սարսափեցրել է համացանցի օգտատերերին։ Նրանցից մի քանիսը գրել են․ «Ինչ սարսափելի է: Հիմա նրանք կհայտնվեն իմ մղձավանջներում»,«Սա այն սարսափելի բաներից մեկն է, որ ես երբևէ տեսել եմ»,-գրել են երկրպագուները:

 

Նույն շարքից