Հայաստան Քաղաքականություն 

ԱԺ արտահերթ նիստ է գումարվում. Օրակարգում է նաև արտակարգ դրության մասին հարցը

analitik.am

Ազգային ժողովը 2020 թվականի հուլիսի 13-ին ժամը՝ 14:00-ին, կգումարի արտահերթ նստաշրջան, որոշումը կայացրել է ՀՀ կառավարությունը։

Նիստի օրակարգում է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին,  «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, (երկրորդ ընթերցում), «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը (երկրորդ ընթերցում)։

Նիստի օրակարգում է նաև «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում  լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (առաջին ընթերցում), (երկրորդ ընթերցում)։

 

Նույն շարքից