Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Նիկոլ Փաշինյանը խոսեց այն դեպքերի մասին, երբ քաղաքացին կարող է դրսում դիմակ չկրել

analitik.am

 

Երկրներ, որոնք հայտարարել էին կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելու մասին, վերադառնում են համաճարակի ամենաակտիվ փուլ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երեկ ԱՀԿ-ն հայտարարեց, որ հաստատված է համարում՝ օդի միջոցով վարակը կարող է տարածվել: Սա այն է, ինչի մասին մենք հայտարարել էինք ավելի վաղ: Այս առումով հատկապես կարևորվում է դիմակների կրումը, այդ թվում՝ բաց տարածքներում»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանում համաճարակը շարունակում է ծավալվել. «Ես կրկին ուզում եմ ընդգծել, որ հակահամաճարակային մեր ռազմավարությունը շարունակում է մնալ նույնը՝ սովորել ապրել այնպիսի կանոններով, որոնք թույլ կտան զրոյացնել նոր դեպքերի թիվը»:

Փաշինյանը խոսեց նաև պարետի նոր որոշման մասին, որի համաձայն մի շարք հիվանդություններ ունեցողների համար դիմակ կրելու մասով բացառություններ են սահմանվել:

 

Նույն շարքից