Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանի քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ. Նիկոլ Փաշինյան

analitik.am

 

Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով տուգանքների մասին, հայտարարեց, որ այդ թվում ամենախիստ վարչական միջոցներով պետք է ապահովել հակահամաճարակային կանոնների պահպանումը. «Այս ճանապարհին մենք շատ հետևողական ենք լինելու, անհրաժեշտության դեպքում ներդնելու ենք նոր խստացումներ»:

Փաշինյանի խոսքերով, նպատակ չկա տուգանելու մարդկանց. «Մեր նպատակն է այն է, որ կարղանանք քաջալերել այն քաղաքացիներին, որոնց համար մոտիվացիան կարող է լինել միայն տուգանքից խուսափելը, որպեսզի նրանք դիմակներ կրեն:

ՀՀ քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ: Մենք պետք է քաղաքացիների գիտակցությունը բարձրացնենք այդ թվում նաև վարչական միջոցներով ու հանրային կոմունիկացիայով»:

 

Նույն շարքից