Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Ինչ պետք է անեն կոնկրետ հիվանդություններ ունեցող քաղաքացիները դիմակ չկրելու համար. Պարետի պարզաբանումը

analitik.am

 

Այսօր կառավարության նիստում պարետ Տիգրան Ավինյանը խոսեց այն հիվանդությունների մասին, որոնք ունենալու դեպքում քաղաքացիները բացա տարածքներում կարող են դիմակ չկրել:

Այդ քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան բժշկական փաստաթղթեր: Այդ փաստաթղթերի ձևաչափերը փոխանցվել են ոստիկանությանը, որպեսզի չարաշահումներ տեղի չունենան:

Նշենք, որ խոսքը վերաբերում է հետևյալ հիվանդություններին՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ՝ ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն:

 

Նույն շարքից