Հասարակություն Տեսանյութեր 

Էս արտակարգ դրությունն էն տրանսգենդերներին չի վերաբերո՞ւմ. Ակցիա՝ կառավարության մոտ

analitik.am

 

Ռեստորանային ոլորտի աշխատակիցները հավաքվել են կառավարության մոտ ակցիա անելու, որպեսզի ստանան իրենց հարցերի պատասխանները: Ոլորտի ներկայացուցիչները նշում են, որ արդեն 5 ամիս տանը նստած են, չեն աշխատում, այնինչ պետք է պահեն ընտանիքները. «Մոլերը բաց են, թող ռեստորաններն էլ բացեն, հյուրերին ջերմաչափեն, թողեն, որ մարդիկ աշխատեն: Ես երկու երեխա ունեմ, չգիտեմ, թե ինչպես պետք է անեմ»,-ասաց ներկաներից մեկը:

«Համավարակը մենակ մե՞զ է վերաբերում, իսկ տրանգենդերին չի վերաբերո՞ւմ, առանց դիմակ իջնում են աշխատանքի, մարդիկ նկատողություն են անում, ինչին ի պատասխան ասում են, որ լավ են արել, պարետն իրավունք չունի իրենց ասի, թե ինչ անեն: Իրենք խոսքի իրավունք ունեն, մենք չունե՞նք: Մարդիկ վաճառում են իրենց գույքն ապրելու համար»,-ասաց մեկ այլ քաղաքացի:

Ինչ վերաբերում է Արսեն Թորոսյանի հորդորներին, որ երգելը ռիսկային է կորոնավիրուսի տարածման հարցում, ակցիայի մասնակիցները նշեցին, որ վերջինիս ասածներին արդեն որևէ մեկը լուրջ չի վերաբերում. «Արսեն Թորոսյանը մի օր էլ կարող է ասել, որ պետք է չշնչենք»:

Քաղաքացիները նշում են, որ կարող են հարյուրներով հավաքվել կառավարության մոտ, սակայն հասկանում են, որ չի կարելի, ուղղակի այսօր ներկա են, որպեսզի բարձրաձայնեն խնդիրը:

Նրանք նաև պնդում են, որ կարող են աշխատել պահպանելով կանոնները:

Նույն շարքից