Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել. Հայտնի դերասանը կառավարության մոտ է

analitik.am

 

Կառավարության մոտ ռեստորանային ոլորտի աշխատակիցների ակցիան շարունակվում է: Զուգահեռ շարունակվում է նաև քաղաքացիներին բերման ենթարկելու գործընթացը:

Կառավարության մոտ գտնվողներից մեկը, ով ավելի հայտնի է սերիալներից (Բեն Ավետիսյան), հայտարարեց, որ իրենք ոստիկանների հետ խնդիր չունեն. «Մենք չենք հավաքվել ոստիկանի հետ խնդիր ունենալու համար: Մենք այստեղ ենք մեր հարցերի պատասխանը ստանալու համար: Ամեն ինչ մենակ բռնել տանելով չէ: Մենք սրա համար չենք հելել հեղափոխություն արել, որ այսօր գան հավաքեն տանեն»:

«Տուգանքներն ամեն օր ավելանում են, մարդիկ ո՞նց պետք է տան, գույքահարկ են բարձրացնում: Մենք լավ բանի համար էինք պայքարում, բայց երկիրն ամեն օր հետ է գնում: Մարդիկ ցույց չեն անում, հելել են իրենց հարցերի պատասխանն են ուզում»,-ասաց նա:

Երիտասարդը հայտարարեց, որ երկրի տերը նաև իրենք են, դրա համար ուզում են, որ իրենց հարցերին պատասխանեն. «Մենք գումար չենք ուզում, մենք ուզում են, որ թույլ տան մեզ աշխատել»:

Ակնթարթներ անց երիտասարդին մոտեցավ ոստիկանության աշխատակիցն ու հորդորեց հեռանալ, ինչը և տեղի ունեցավ:

Ոստիկանները բերման են ենթարկում բոլորին, ովքեր չեն ենթարկվում հեռանալու պահանջին:

Նույն շարքից