Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ. Ակցիայի մասնակից

analitik.am

 

Կառավարության մոտ ռեստորանային ոլորտի աշխատակիցների ակցիան շարունակվում է: Նրանք պահանջում են կամ թույլ տալ իրենց աշխատել կամ այլ լուծում գտնել իրենց խնդրի համար:

Ակցիայի մասնակից կանանցից մեկը հայտարարեց, որ այլևս չեն կարող այսպես, այս իրավիճակն անթույլատրելի է:

Հարցին, թե ինչ ակնկալիք ունեն կառավարությունից, նա նշեց, որ պետությունից ընդհանրապես ակնկալիք չունի. «Վարչապետի աթոռը զբաղեցրած արարածը դիվերսիա է անում այս ազգի հանդեպ, արդեն հասել է կոկորդներիս: Բռնեք տարեք, բա հետո՞: Մի օր ժողովուրդը ոտքի է կանգնելու: Ապրել ենք ուզում, մեր երեխեքը մեղք են, քո Արփիից, քո Շուշանից, քո չգիտեմ ինչերից ավելի վա՞տն են մեր երեխեքը»,-նշեց նա:

Քաղաքացին հավելեց, որ չի վախենում բերման ենթարկվելուց:

Տիկին Անահիտը հայտնեց, որ ինքը ռեստորանի պատասխանատու է:

Նույն շարքից