Հայաստան Քաղաքականություն 

Հենց Իգիթյանը քաղաքական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, Նիկոլը շատ շուտով իշխանություն է կորցնելու. Հակոբյան

analitik.am

 

Թե կենցաղում, և թե քաղաքականության մեջ ամենագարշելին ֆլյուգեր տեսակն է: Քամին որ կողմից փչի, այն կող էլ սրանք թեքվում են: Եվ դա անում են անընդհատ, սա սովորության նման մի բան է ֆլյուգեր տեսակի մոտ:

Մեր ժամանակներում ֆլյուգերի ամենավառ օրինակը պատգամավոր Իգիթյան Հովհաննեսն է: Երբ Նիկոլն Փաշինյանն իր խմբակով իշխանությունը զավթելու համար Գյումրիից Երևան էր քայլում, այդ ժամանակ 1990-ականների ՀՀՇ-ի սույն մնացուկը հանրապետական պաշտոնյաների դռների առաջ իր «փորձագիտական» ծառայություններն էր առաջարկում:

Ճիշտ է՝ դռնից վռնդում էին, պատուհանից էր սողոսկում, բայց իրեն աճուրդի հանելու գործում հավասարը չուներ: Հետո քամին այլ ուղղությամբ սկսեց փչել, և մեր ժամակների թիվ մեկ ֆլյուգերը տնվորի կարգավիճակում արագորեն տեղավորվեց Նիկոլի կոճակ սեղմողների շարքերում:

Հլու-հնազանդ անում է այն, ինչ այսօրվա իր շեֆ Նիկոլ Փաշինյանը հրահանգում է՝ դրա դիմաց հնարավորություն ունենալով պարգևավճարների տեսքով լափել հարկատուների փողերը: Ձրիակերի կյանքը ֆլյուգեր տեսակի հիմնական նպատակն է, և հլու-հնազանդ անելու է այն, ինչ շեֆն իրենից պահանջում է:

Իհարկե, քանի դեռ քամին ուղղությունը չի փոխել: Որպես ֆլյուգեր՝ Իգիթյանը կարևոր ինդիկատոր է: Հենց Իգիթյանը քաղաքական վարքագիծը փոխի, իմացեք՝ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ չեն, Նիկոլը շատ շուտով իշխանություն է կորցնելու: Առաջին նախագահից մինչև ՀՀԿ Իգիթյանի ֆլյուգերային էությանը քաջածանոթ են: Հարցրեք՝ կպատմեն:

Միհրան Հակոբյան

Նույն շարքից