Հասարակություն 

Դատարանը չբավարարեց Արա Բաբլոյանի պաշտպանի միջնորդությունը

analitik.am

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն:

Փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունն Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մերժվեց:

Արամ Վարդևանյանը միջնորդությամբ ամբողջությամբ հիմնավորել էր, որ քրեական հետապնդումն անօրինական է:

Քաղաքական հետապնդումը շարունակվում է, որը երկար չի տևելու...»

Ավելի վաղ դատարանը մերժել էր Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

Նույն շարքից