Հասարակություն 

Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել իր թիմի երիտասարդներին

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունն իր մտահոգությունն է հայտնում Հայոց Եկեղեցու և Հայ ազգային արժեքների դեմ ուղղված հակահայկական քարոզի համար և մեկնարկում է Հայոց եկեղեցու և Հայ ազգային արժեքների պահպանման նախաձեռնություն, որը անվանվել է Քրիստոնյա հայ ժողովրդի համար խորհրդանշական «301» թվով։

ԲՀԿ ԵՄ ղեկավար կազմը Նախաձեռնության արդյունքները կներկայացնի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, որից հետո կտեղեկացնենք մեր քայլերի հաջորդականությունը տվյալ հարցի հետ կապված։

ԲՀԿ Երիտասարդների Միություն

 

Նույն շարքից