Տնտեսություն 

Եվս 4 նոր սպանդանոց կգործի Կոտայքի մարզում

analitik.am

 

ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ:

Այսուհետ Կոտայքի մարզում ևս 4 նոր սպանդանոց կգործի հետեւյալ բնակավայրերում՝
- Գառնի,
- Նոր Գյուղ,
- Ալափարս,
- Առինջ:

Այս պահին մեր մարզում գործող ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով 18 սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:

Բացառապես սպանդանոցային մորթի անցումը նպատակ ունի սպառողներին ապահովել առավել որակյալ ու անվտանգ մթերքով:

Ըստ այդմ, Կոտայքի մարզում գործունեություն ծավալող անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին ևս մեկ անգամ հորդորում եմ՝ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը:

Այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյան

Նույն շարքից