Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր Տնտեսություն 

Մեր երեխեքը մեղք են, քո Արփիից, քո Շուշանից ավելի վա՞տն են․ ակցիա՝ կառավարության մոտ/տեսանյութ/

analitik.am

Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության մոտ ակցիա էին իրականացնում ռեստորանային ոլորտի աշխատակիցները, ովքեր պահաջնում էին կամ իրենց թույլ տալ աշխատել, կամ որևէ այլ լուծում գտնել իրենց խնդրին: Ակցիայի մասնակիցները պնդում էին, որ արդեն 5 ամիս է չեն աշխատում, ապրուստի միջոց չունեն, ուստի պահանջում են, որպեսզի կառավարությունը որևէ պատասխան տա իրենց: Կառավարությունից այդպես էլ պատասխան չստացվեց: Դրա փոխարեն ոստիկանության աշխատակիցները, մի քանի անգամ հիշեցնելով հավաքների անցկացման արգելքի մասին, սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Նշենք, որ ոստիկանները բերման էին ենթարկում նաև նրանց, ովքեր կանգնած էին կառավարության շենքից ավելի հեռու:

Հիշեցնենք, որ ռեստորանային ոլորտի աշխատակիցներն ակցիա էին արել նաև շաբաթներ առաջ: Այն ժամանակ խոստումներ եղան, որ հարցին որևէ լուծում կլինի, սակայն մինչ այս պահը որևէ առաջընթաց չի երևում:

Նույն շարքից